Posted in Ճամբարային անփոփում, Ճամբարային պատումներ, Ամառային ճամբար

Ուրբաթի օրապատումը

Ամեն ինչ սկսել էր նրանով, որ հավաքվում էինք գնալու ճամփորդության դեպի եկեղեցի։

Ես ճիշտն ասած չի գիտեի, որ գնալու ենք եկեղեցի։

Եկեղեցում մենք մտել էինք, նստել էինք… հետո գնացինք… Ի՞նչ։ Ո՞նց կարելի է չվառել մոմեր։ Բայց գոնե թե, որ դուրս եկանք, ես ու Մարկը տեսանք մեր հին ընկերուհիին մեր երթուղիից։

Հետո գնացել էինք այգի։ Այնտեղ խաղացինք, հետո մենք պաղպաղակ կերանք։ Ես չէի ուզել, բայց ընկեր Արմինեն լավ էլ ստիպեց ուտել պաղպաղակ, դե ինչ անեի։

Հետո մի քիչ խաղացինք, ու վերադառձանք դպրոց։

Ես մտածում էի, որ դասերը պրծել են, վերջին օրն էր բա։ Բայց… ոչ։ Ընկեր Արմինե Աբրահամյանը եկել էր խոսել մեր հետ, ո՞նց էր անցել ճամբարը։ Հետո ընկեր Արմինեն գնաց, նրա տեղը եկավ ընկեր Արմինե Գոգինյանը։ Բայց ես չկարողացա լինել այնտեղ, որովհետև ընկեր Գրետան մեզ կանչել էր, որ վարկյաններով ստուգեր, ոնց ենք քշում և չափումներ անել։

Հետո ընկեր Արմինե Գոգինյանը գնացել էր, և նրա տեղը եկել էր ընկեր Սոնան։

Մեզ հետ մի քիչ խոսաց ընկերների մասին։ Հետո սկսեցինք խաղ խաղալ, որտեղ մեկը պետք էր ուրիշին նկարագրել, իսկ ով գուշակում է, նա է հետո նկարագրում։

Այդ խաղով էլ պրծավ վերջին օրը ճամբարում։

Նշանակում է, եթե կա սկիզբը, կլինի վերջը նույնպես։ Ոչ մի բան չի կարող լինի անվերջ։ Ամենինչին ինչ սկսել էր, գալիս է վերջը, այդ օրենքը երբեք չի լինի փոխել։

Եթե մեր կյանքը սկսվում է, նա կվերջանա, դու չիգիտես երբ է վերջանալու։ Դա լինում է միայն զգալ։

Posted in Ճամբարային պատումներ, Ամառային ճամբար

Հինգշաբթվա օրապատումը

Հինգշաբթի օրը սկսել էր նրանով, որ ներկա բացակա էին արել։

Հետո մենք սկսել էինք ճամփորդության պատումները ստուգել, կամ էլ եթե չենք գրել, գրենք։

Հետո սկսել էր լողը, բայց ես, քանի որ փրշտում էի… չբերեցի։ Բայց այդ ժամանակ մենք անում էինք են, ինչ մենք առաջին ժամն էինք անում։ Ոնց հասկացաք… ստուգելը։

Հետո երրորդ ժամում մենք նույնպես անում էինք են, ինչ անում էինք առաջին ժամը, դուք արդեն հասկանում եք, որի մասին ես նկատի ունեմ։

Հետո ամբողջ չորրորդ ժամը, ընկեր Սոնան խաղում էր մարկի պոպ իտով։ Հետաքրքիր է, բայց կան օրեր երբ ընկեր Սոնաի ուղեղը փոխում են հինգ տարեկան երեխու ուղեղի հետ(առանձ նեղացնելու)։

Հետո սկսել էր ընտրությունը։ Նույնպես բան չունեմ ասել։

Posted in Ճամբարային պատումներ, Ճամփորդություններ

Ճամփորդություն դեպի Զվարթնոց թանգարան

Չորեքշաբթի օրը, մենք գնացել էինք Զվարթնոց թանգարան։

Որ հասել էինք, մենք սկզբից գնացել էինք նախաճաշելու։

Հետո մեր գիդի հետ շրջվեցինք ամբողջ թանգարանով։

Ես․․․ ցավոք սրտիս, չկարողացա տեսնել ամբողջ հետաքրքրությունը այս թանգարանում։

Հետո մենք գնացել էինք, որ տեսնեինք էն փլուզված մասերը, այնտեղ ասում են․․․ օձեր կան։

Փլուզված մասերը թվերով են նշված եղել։

Կներեք, որ քիչ եմ գրել։ Ես քիչ ժամանակ ունեի։

Posted in Ճամբարային պատումներ, Ամառային ճամբար

Երեքշաբթվա օրապատումը

Երեքշաբթի օրը նրանով է սկսել, որ դասատուները մեզ ներկա բացակա էին անում։

Հետո մենք գնացինք երեխաների հետ ագարակ։ Այնտեղ մենք շրջվեցինք, հետո հյուրասիրվեցինք։

Հետո, սկսել էր լողը… Ես, քանի որ չեմ բերել լողը, ես ունելու բան չունեմ։

Հետո մենք խոսում էինք գնահատումի մասին, ես բան չունեմ ասելու։

Հետո սկսել էր ընտրությունը, ցավում եմ, բայց ես բան չունեմ ասելու։

Posted in Ճամբարային պատումներ, Ամառային ճամբար

Երկուշաբթվա օրապատումը

Երկուաբթի օրը, առաջին 2 ժամերը մենք նախապատրաստվում էինք քննությանը։

Դրանից հետո սկսել էր մեր ճամբարը։

Մենք, քանի որ չորեքշաբթի օրը ունենք ճամփորդություն դեպի Զվարթնոց թանգարան, մենք այդ թանգարանաի մասին տեղեկություններ էինք նայում և պատմում։ Պատմում էինք դուրսը, այնտեղ նստել էինք ու սկսում էինք պատմել։

Հետո սկսել էինք պիցցա պատրաստել, մենք կտրում էինք, դնում էինք և այլն։

Ես կտրել էի երշիկ պիցցայի համար։ Ուրիշները տանջվում էին, իսկ ես նստած երշիկ էի կտրում։ Մեղքս գալիս է այս երեխաներին։

Հիմա էլ բոլորը պտպտում են նրանց պոպ իտները, սիմպլ դիմպլները։ Ես երևում եմ նրանց դեմ ոնց, որ պապի ով չի հասկանում իմաստը պոպ իտի և սիմպլ դիմպլի։

Դրանից հետո ընկեր Արմինեն մեր հետ խոսում էր ճամփորդությունների մասին։

Ընկեր Արմինեն ասում էր, որ մենք լոռի չենք գնալու այլ գնալու ենք Զվարթնոց։

Դրանով էլ վերջացել էր երկուշաբթի օրը։

Posted in Ճամբարային պատումներ

Հինգշաբթվա օրապատումը

Հինգշաբթի օրը սկսել էր նրանով, որ մենք օրապատումներն էինք կարդում։

Քանի որ ես մոռացել էի, որ պետք էր անել։ Ես մի անգամից սկսել էի օրապատումները գրել։

Դրանից հետո սկսել էր լողը, բայց դրսի լողավազանը արդեն դրած էր եղել։ Հետաքրքիրը հիմա կսկսի։ Ուրեմն լողալուց հետո, որ գնացել էինք փոխվելու, իմ պայուսակը, որտեղ բոլոր շորերն էին… կորել էր։ Նշանակում է ոչ միայն իմ մոտ էր կորել։ Իմ ընկերոջ Լևոնի մոտ էլ էր կորել։ Եվ մենք փորձում էինք գտնել շորերը։ Իմ պայուսակը մեկը ուրիշ ջոկատից գողացել էր, բայց գտել ենք ընկեր Արմինեի օգնությամբ։ Ես հագնվեցի և վերադարձա եմ դասարան։

Դասարանում մենք սկսեցինք հետաքրքիր խաղ խաղալ։

Խաղում մեզ խմբերով բաժանեցին 1,2,3,1,2,3 ձևով։

Այդ խաղում պետք էր 1 համարները գրեին գոյական, 2 համարները գրեին ածական, իսկ 3 համարները գրեին բայ։ Հետո այդ թղթերը հավաքում էին և ստացվում էր նախադասություն։ Հետո հինգ հոգի է գալիս և շարունակում նախադասությունը։

Խաղը շատ ծիծիաղելու էր անցել իմ կարծիքով։

Հետո սկսել էր ընտրությունը, ես նույնպես ոչ մի բան չունեմ ասելու։

Posted in Ճամբարային պատումներ

Ճամփորդություն դեպի Հրազդան կիրճ

Հունիսի 2-ին մենք գնացել էինք Հրազդան կիրճ։

Մենք սկզբից գնացել էինք Սուրբ Սարգիս եկեղեցի։ Մենք երգեցինք եկեղեցական երգեր, վառեցինք մոմեր և դրեցինք։

Հետո մենք քայլելով գնացինք Հրազդան կիրճ։

Հրազդան կիրճում շատ հավես էր ճամփորդել, այնտեղ շատ սիրուն բնություն էր։

Իսկ, քանի որ Մարկը իր հեռախոսը կորցրել էր, ես նրան տվեցի իմ հեռախոսը։ Մարկը սկսել էր նկարել հետաքրքիր նկարներ։

Հետո մենք նախաճաշում էինք, բայց ես չնախաճաշեցի, որովհետև ես կուշտ էի արդեն առավոտից։

Սկսեցինք մենք հետո հավաքել մարդկանց թափած աղբը։ Բոլորը վախենում էին, որ օձեր են գալու, ես ճիշտն ասած ծիծաղեցի դրա վրա։

Այնտեղ մանկական երկաթուղի կա, բայց մենք չնստեցինք այնտեղ։

Հետո մենք նկարվեցինք խմբերով, դե անհնար էր ամբողջ ջոկատով նկարվել։

Մենք հետո բարձրացանք աստիճաներով, նստեցինք մի այգում և սկսեցինք անգիրներ արտասանել։

Հետո սկսել էր բազառ ով էր ջուր խմելու, արդեն մի օրա, որ բարձր ծիծաղում եմ երբ հիշում եմ դրա մասին։

Գնացինք հետո դպրոց, ընկեր Արմինեն մեզ պաղպաղակ էր հյուրասիրում, բայց ես չուզեցի պաղպաղակ ուտել, որովհետև մեծ հերթ էր։

Դրանով էլ պրծել էր մեր ճամփորդությունը դեպի Հրազդան կիրճը։

Posted in Ճամբարային պատումներ

Երեքշաբթի օրապատումը

Երեքշաբթի օրը սկսել էր սպորտլանդիայով, ոնց ընկեր Արմինեն մեզ խոստացել էր։

Սպորտլանդիայում մենք վազում էինք և խաղում էինք, ուրիշ բան ես չեմ հիշում։

Հետո լող էր սկսել, բայց, քանի որ լողավազանը այդ ժամանակ դրած չէր, մենք լողում էինք փակ լողավազանում։

Լողավազանում ես սիրում էի ջրել, լողալ և ջրային պայթոցներ անել։

Լողից հետո մենք կոկտել էինք պատրաստում, ճիշտն ասած վատ չի ստացվել։

Հետո մենք խոսում էինք երեխաների պաշտպանության օրվա մասին, երբ էր առաջին անգամ նշվել, որտեղ էին նշել առաջին անգամ և այլն։

Հետո սկսել էր ընտրությունը, բան չկա ինչ ես կարող եմ ասել դրանից, բայց ֆոտոներ էինք անում։

Դրանով էլ պրծավ այդ օրը։

Posted in Ճամբարային պատումներ

Երկուշաբթվա օրապատումը

Երկուշաբթի օրը իմ առաջին օրն էր ամառային ճամբարում։

Առաջին երկու ժամը մենք նախապատրաստվում էինք քննությանը, դրանից հետո մենք գնացինք մեր ջոկատ։

Մեր ջոկատավարուհիները եղել էին Արմինե Աբրահամնյանը և Արմինե Գոգինյանը, որոնց ես արդեն անցած ճամբարից գիտեմ։

Դրանից հետո մենք սկսել էինք խաղալ մի խաղ, որտեղ պետք էր պտտվել ու բոլորի ականջին մի լավ բան ասել, ես այդքան էլ լավ չեմ հիշում ինչ են ինձ ասել ճիշտն ասած։

Գնացել էինք դուրս և սկսեցինք խաղալ մի խաղ, որտեղ պետք էր մի բան ասել, և ուրիշները կամ հավատալու են ձեր ասածին կամ էլ չէ։ Եթե ձեր պատասխանը սխալ է, ուրեմն դուք պարտվում եք։

Երբ հասել էինք դպրոց։ Այնտեղ արդեն եղել էր ընկեր Արմինե Գոգինյանը։

Երկու ընկեր Արմինենները խոսում էին մեր հետ ջոկատի օրենքների մասին։

Սենց էլ պրծել էր երկուշաբթի օրը։

Posted in Ճամբարային պատումներ

Ճամբարային օրակարգ

Բարև ձեզ ես Արեն եմ։ Բայց հիշեցնում եմ, քանի որ ես վատ եմ հիշում ինչ էր եղել այն շաբաթ, ես կգրեմ այն ինչ հիշել եմ։

Երկուշաբթի։ Առաջին ժամը մենք ունեինք դաս ընկեր Արմինեի հետ։ Երկրորդ Ժամը ֆիզկուլտ էր, մենք խաղեր էինք խաղում։

Երեքշաբթի։ Ես մինչև հինգերորդ ժամը չեմ հիշում։ Հինգերորդ ժամում մենք ընտրություն էինք անում, մեզ ընկեր Սոնան չթողեց դուրս գալ քանի որ սառն էր և մենք կարող էինք թրչվել։

Հինգշաբթի։ Իմ բոլոր ընկերները ուրիշ ջոկատներից գնացել էին արատեսի, կինո ֆոտոի երեխեքն էլ։ Երկրորդ ժամը ֆիզկուլտուրա էր, նույնպես խաղեր էինք խաղում։ Հինգերորդ ժամում ընտրություն էր, քանի որ բոլորը բացի ինձնից արատեսի էին, պետք էր այդ օրը ուրիշ ընտրությունը ընտրել, Ես ընտրեցի տեխնոլոգիան, այնտեղ քանի ես չեմ կարողանում նկարել ես լուսանկարչություն արեցի տեխնոլոգիա տարածքում։

Ուրիշ օրերը որոնք ես չեմ գրել, կամ չեմ հիշում, կամ էլ չեմ եկել։